‘
Սերժ Սարգսյանն այսօրվանից մեկնել է արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում, հայտնում է president.am-ը:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Սարգսյանը արձակուրդ էր մեկնել հունիսի 12-ին: Չնայած նրան, որ հայտարարվել էր, թե արձակուրդը կարճատև էր՝ այն տևեց 8 օր: Վերջին արձակուրդը Սարգսյանը ևս անց էր կացրել արտերկրում, մամուլի հրապարակումների համաձայն՝ Բադեն-Բադենում:
‘