‘Սերժ Սարգսյանը հայ-ռուսական հուշարձանը բացեց ՌԴ տրանսպորտի նախարարի հետ միասին (տեսանյութ)’

4002

Երեւանի կենտրոնում հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող հուշարձան է բացվել: Բացման հանդիսավոր արարողությանը հայկական կողմից մասնակցած ամենաբարձրաստիճան պաշտոնյան  Սերժ Սարգսյանն էր, ռուսական կողմից` ՌԴ տրանսպորտի նախագահ Մաքսիմ Սոկոլովը: Հայտնի է, որ պետական այցով այսօր Երեւան է ժամանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ուշագրավ է, որ իշխանությունները դեռ մի քանի օր առաջ հրահանգավորել էին Երեւանի թաղապետարանների, դպրոցների, մետրոպոլիտենի եւ այլ պետական հիմնարկների աշխատողներին` երկուշաբթի առավոտյան լինել Նալբանդյան-Իսահակյան խաչմերուկի մոտ, որպեսզի «Պուտինին դիմավորեն»:

Հայաստանի եւ Ռուսաստանի դրոշակներով զինված «մասսովկան» փաստորեն իզուր էր եկել. Պուտինը չժամանեց, իսկ բարեկամության հուշարձանիւ ֆորմալ բացումը հայկական կողմից կատարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ նույնատիպ հուշարձան 1997-ին բացվել է Մոսկվայում: Իսկ այ տարվա սեպտեմբերին Մոսկվայի առաջնորդանիստ հայկական Սեւրբ Խաչ եկեղեցու բացմանը, որին ներկա էր Սերժ Սարգսյանը, չմասնակցեց անգամ Մոսկվայի քաղաքապետը: 

Նախորդ հոդվածը‘4 քաղաքացի բերման է ենթարկվել պաստառներ փակցնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Մայդան. հնչում են ուկրաինական ապստամբական բանակի ռազմերգեր, կազմավորվում են ինքնապաշտպանական ջոկատներ ‘