‘Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ’

698

Սերժ Սարգսյանն այսօր նախագահականում աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ: Ըստ Սարգսյանի մամլո ծառայության՝ ավանդական ձևաչափով այդ հանդիպման ժամանակ Սարգսյանը դեսպանների հետ խոսել է Հայաստան-ԵՄ փոխգործակցության օրակարգային հարցերի, Հայաստանում իբր շարունակվող բարեփոխումների ընթացքի, մեր երկրի կողմից իրականացվող քաղաքականության ուղղությունների մասին: Վերոնշյալ թեմաների շուրջ անկեղծ և անկաշկանդ մթնոլորտում տեղի է ունեցել մտքերի փոխանակում: Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: 

 

Նախորդ հոդվածը‘Արմեն Բադալյան. Լևոն Տեր–Պետրոսյանի ելույթը պետականաշինության մասին դասախոսություն էր ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան Սիրիայի հետ սահմանին «երկիր-օդ» տիպի հրթիռներ է կուտակել’