‘Սերժ Սարգսյանը հանդիպել է Իլհամ Ալիևին՝ Քերիի միջնորդությամբ’

702

Ինչպես ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ՝ հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում:

Պետքարտուղար Քերին իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ է արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար:

Ջոն Քերին կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունների շարունակումը և իր պատրաստակամությունը հայտնել հնարավորինս աջակցելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու գործում չափազանց կարևոր է կողմերի քաղաքական կամքը:

Նախորդ հոդվածը‘Ընկերական հանդիպումներ. Իտալացիները հաղթեցին հոլանդացիներին, իսկ իսպանացիները նվազագույն հաշվով պարտվեցին ֆրանսիացիներին(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՕԵԿ-ը դադարել է կուսակցություն լինել. «ՉԻ»’