‘Սերժ Սարգսյանը հերթական անգամ անվտանգությանը վերաբերող հարցերը քննարկում է «հեռավոր ափերում»’

1097

Բրյուսելում անցկացված` Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումների ընթացքում Սերժ Սարգսյանը ոչ արարողակարգային բազմաթիվ շփումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ, Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրել  է Սարգսյանի աշխատակազմի լրատվական ծառայության ղեկավար Արման Սաղաթելյանը:

«Երկկողմ հարաբերությունների շուրջ մտքերի փոխանակությունից բացի այդ շփումներում հատկապես կարևորվել է մեր տարածաշրջանում խաղաղության վերականգնման առաջնահերթությունը, և  ներկայացրել է հաստատված խաղաղության դեմ վերջին օրերին Ադրբեջանի կողմից կատարված ոտնձգությունների մանրամասներն ու հետևանքները: Մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ ոչ պաշտոնական շփումներում քննարկվել է նաև ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի շարունակմանն առնչվող հարցեր»,– ասել է  Արման Սաղաթելյանը:

Նկատենք, որ հերթական անգամ Սերժ Սարգսյանը հարեւաններ հետ խնդրահարույց հարցերի մասին գերադասում է խոսել Հայաստանից հեռու: Բացի դրանից, նա խուսափում է այդ հարցերը ներկայացնել բուն հասցեատերերին:

Այսպես, վերջերս  նա ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից զենքի հերթական խոշոր խմբաքակը Ադրբեջանին վաճառելու փաստի վերաբերյալ  իր մտահոգությունն արտահայտեց հեռավոր Արգենտինայում, արգենտինական պարբերականին տված հարցազրույցի միջոցով (թեեւ կարելի էր նույնն անել Մոսկվա կատարած բազմակի այցելություններից կամ Կրեմլի ղեկավարության հետ ունեցած հեռախոսազրույցներից մեկի ընթացքում:) Հիմա էլ Սարգսյանը գերադասում է սահմանին իրավիճակի լարման վերաբերյալ իր մտահոգությունները կիսել ոչ թե, ասենք, ՀԱՊԿ (որը կոչված է ապահովել ՀՀ անվտանգությունը) ղեկավարության հետ, այլ՝  եվրոպացի պաշտոնյաների հետ «ոչ աչաչողակարգային շփումներում»:

 

Նախորդ հոդվածը‘Հիյերոն համոզել է Կասիլյասին մնալ «Ռեալ»-ում’
Հաջորդ հոդվածը‘«Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» միասնական շտաբը երթ կանցկացնի’