‘Սերժ Սարգսյանը հերթական անգամ պետական միջոցներ կհատկացնի ՀՀԿ-ական հիմնադրամին ‘

1148

Սերժ Սարգսյանի կարգադրությամբ  Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հերթական անգամ գործընկեր կազմակերպություն է ճանաչվել։

President.am-ը տեղեկացնում է, որ ՀԵՀ-ը ճանաչվել գործընկեր կազմակերպություն և նրան է վերապահվել 2015 թվականի ընթացքում հաuարակական կազմակերպությունների միջև դրամաշնորհային մրցույթների կազմակերպման իրավաuությունը:

Հիշեցնենք, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ» կոչված հասարակական կազմակերպությունը փաստացի իշխող ՀՀԿ երիտասարդական կազմակերպություններից  է, որի գործունեության առանցքը հարկատուներից տարբեր եղանակներով գումարներ հավաքագրելն ու ՀՀԿ քաղաքական նպատակներին ծառայեցնելն է:

Պատահական չէ, որ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀԿ-ական վարչապետ Հովիկ Աբրահամյանն է, խորհրդի անդամներից մեկը` ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ  Արմեն Աշոտյանը: Իսկ Հիմնադրամի համակարգողը ԱԺ պատգամավոր, կուսակցական երանգով երիտասարդական միջոցառումներ կազմակերպելու գործում հմտացած Կարեն Ավագյանն է (Փուչիկ Կարեն):

ՀԵՀ-ը, ըստ էության, ուսանողությանը աջակցելու անվան տակ, գումար է հավաքագրում ոչ միայն բուհերից, այլեւ ուղղակի պետբյուջեից (թեեւ գումարի աղբյուրը երկու դեպքում էլ, ի վերջո, հասարակ հարկատուներն են):

Նախորդ հոդվածը‘Անգլիայի պրեմիեր լիգա.Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘Իրանում Հոլոքոստի թեմայով ծաղրանկարների մրցույթ է հայտարարվել’