‘Սերժ Սարգսյանը հերթական անգամ ստել է. Մամուլ’

1398

«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ շաբաթ օրը ՀՀ կառավարությունն իր արտահերթ նիստում քննարկել է 2014 թվականի պետբյուջեի նախագիծը, ըստ որի՝ նախատեսված է բյուջետային աշխատողների աշխատավարձները 40 տոկոսով բարձրացնել 2014 թվականի հուլիսի 1-ից:

«Սա չափազանց ուշագրավ է դառնում Սերժ Սարգսյանի բոլորովին վերջերս արած մի հայտարարու­թյան ֆոնին: Ընդամենը մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 28-ին, ՀՀ ԿԳ նախարարության ղեկավար կազմի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել Էր բառացիորեն հետևյալը.

«Վստահորեն կարող եմ ասել, որ 2014թ. հունվարի 1-ից, օրինակ, նա­խարարության գլխավոր մասնագետն ստանալու է 200-280 հազար դրամ աշխատավարձ, բաժնի պե­տը, եթե չեմ սխալվում, 280-350 հազար դրամ աշխա­տավարձ՝ կախված աշխատանքային ստաժից…»:

Եթե Ս.Սարգսյանի ասածները իրականանային, ապա նրա նշած պաշտոնյաների աշխատավարձը պետք է բարձրանար առնվազն կրկնակի, այսինքն՝ 100 տոկոսով, ընդ որում՝ հունվարի 1-ից:

Նախորդ հոդվածը‘Վաճառքի է հանվել ՊՆ նախկին շենքը. մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Երրորդ համաներումը՝ նույն շարժառիթով’