‘
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ դատախազություն և կոլեգիայի անդամներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:
Սարգսյանը շնորհավորել է Գևորգ Կոստանյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:
Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ երկարամյա աշխատանքի համար, ընդգծելով, որ Հայաստանի դատաիրավական համակարգում Աղվան Հովսեփյանը դեռևս անելիք ունի:
‘