‘
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ուրբաթ օրը մասնակցել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի (օրիորդական ազգանունը Բոզիկյան) «մարգարտյա» հարսանիքին:
Նշենք, որ միայն հոկտեմբեր ամսին Սերժ Սարգսյանը մասնակցել է առնվազն չորս հարսանիքների. Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշ) որդու հարսանիքին (եղել է քավոր), Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդու հարսանիքին, Մերուժան Տեր-Գուլանյանի որդու հարսանիքին, Մարգարիտ Եսայանի հարսանիքի 30-ամյակին:
Հավելենք, որ սա միայն ճշգրիտ հայտնի հարսանիքների ցանկն է, իսկ հոկտեմբերը դեռ չի ավարտվել: Հետաքրքիր է, իսկ ինչքա՞ն ծնունդների, կնունքների և այլ զվարճանքի մասնակից է եղել Սարգսյանը:
‘