‘Սերժ Սարգսյանը հորդորել է մշակույթի նախարարին` «առանձնակի ուշադրություն դարձնել նորահայտ արժեքներին»’

652

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մշակույթի նախարարություն, որտեղ հանդիպում է ունեցել նախարարության անձնակազմի հետ:

Ըստ President.am-ի հանդիպման  մասնակիցներին ուղղված իր խոսքում նա նշել է, որ դարերի ընթացքում մեր ժողովուրդը, հաճախ դժվարին պայմաններում, հարուստ մշակութային ժառանգություն է ստեղծել:

«Այսօր բոլորիս խնդիրն է և առաջին հերթին՝ Մշակույթի նախարարության աշխատակիցների, այդ ժառանգության պահպանումն ու հանրահռչակումը »,-ասել է Սարգսյանը ընդգծելով, որ նախարարության աշխատանքը տարեցտարի «ավելի տեսանելի է դառնում, մասնագիտական առումով՝ ավելի որակյալ և կազմակերպված»:

Սերժ Սարգսյանն ասել է նաեւ, որ պետք է առանձնակի ուշադրություն դարձնել նաև նորահայտ պատմական արժեքների` միջազգային մակարդակով թանգարանայնացմանն ու հանրահռչակմանը:

Սարգսյանը, սակայն, չի անդրադարձել հայ ժողվրդի բազմադարյա պատմության ֆոնին համեմատաբար նորահայտ արժեքի` Փակ շուկայի խնդրին, որը, չնայած բոլոր անհրաժեշտ օրենքների առկայությանը եւ մշակույթի նախարարության ու Երեւանի քաղաքապետարանի «հատուկ հոգածությանը», նորագույն պատմության ժամանակահատվածում այլանդակվել է հենց իր ֆավորիտ օլիգարխ Լֆիկ Ալեքսանյանի կողմից:   

Նախորդ հոդվածը‘Կայացավ դատավորների ընդհանուր ժողովի նիստը’
Հաջորդ հոդվածը‘Էներգետիկները կրկին բողոքում են. Օր 3-րդ. Տեսանյութ’