‘Սերժ Սարգսյանը մասնակցել է մանկապարտեզի եւ մշակույթի տան բացմանը ‘

803

Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով այսօր եղել է Արարատի և Վայոց Ձորի մարզերում: Նա սկզբում այցելել է Այնթափ համայնքի նորակառույց երկհարկանի մանկապարտեզ, ապա Վեդի քաղաքի մշակույթի տուն, որտեղ ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները: Սարգսյանը ներկա է գտնվել մշակույթի տան բացմանը: Արարատի մարզից Սարգսյանը մեկնել է Վայոց Ձորի մարզ, որտեղ ծանոթացել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի, Քորքի համալսարանի (Իռլանդիա) և Կալիֆորնիայի համալսարանի Կոտսենի հնագիտության ինստիտուտի (ԱՄՆ) գիտաշխատողների, պրոֆեսորական կազմի և ուսանողների ներգրավմամբ համատեղ արշավախմբի կողմից «Արենի 1» քարանձավում կատարված պեղման աշխատանքների ընթացքին: 

Նախորդ հոդվածը‘Մասչերանոն բաց կթողնի 10-ից 15 օր’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 2-ին կպատասխանի ԵԽԽՎ պատգամավորների հարցերին’