‘Սերժ Սարգսյանը մեկնել է սահմանի ամենալարված հատված` Բադեն-Բադեն’

5068

Այս էլ որերորդ տարին է, ինչ Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունը, հաղորդագրություն տարածելով, որ նա մեկնում է արձակուրդ (իր արձակուրդները, որպես կանոն, Սերժ Սարգսյանն անցկացնում է արտերկրում. Հայաստանն ի՞նչ մի տեղ է հանգստանալու համար), չի նշում, թե արտերկրում որտեղ է անցկացնելու իր հանգիստը Սերժ Սարգսյանը: Սա բացառիկ դեպք է: Նման այլ օրինակ աշխարհում (զամբիաները, կոնգոներն ու բուրկինաֆասոները հանած) հնարավոր չէ գտնել, երբ երկրի նախագահի աթոռը զբաղեցնող անձի գտնվելու վայրի մասին հասարակությունը կարող է օրերով կամ շաբաթներով չիմանալ: Որևէ այլ երկրում սա քաղաքական սկանդալի կվերածվեր:

Մի քանի օր առաջ մենք տեղեկացրել էինք, որ Բելգիա այցելության երկրորդ օրը Սերժ Սարգսյանը թիկնապահներին ու պատվիրակության անդամներին անսպասելի ետ է ուղարկել Հայաստան՝ մնալով միայն իր թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի հետ, ինչից հետո այլևս որևէ մեկը չի տեսել նրան և տեղյակ չի եղել, թե որտեղ է գտնվում:

Հավաստի աղբյուրների տեղեկացմամբ, Սերժ Սարգսյանն այդ օրերին եղել է Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում, որտեղից էլ ժամանել է Սոչի, այնուհետև կրկին ուղղություն վերցրել դեպի Բադեն-Բադեն` շարունակելու իր հանգիստը:

Հիշեցնենք, որ սահմանում ստեղծված էր ծայրաստիճան լարված դրություն, ԱԳՆ դիվանագիտական ու քարոզչական ճակատում պահպանվում էր քար լռություն, հասարակության շրջանում տիրում էր անհանգստություն, իսկ սահմանամերձ գյուղերը չընդհատվող կրակի տակ էին:

Նախորդ հոդվածը‘CAS-ի որոշումը՝ Սուարեսի գործով’
Հաջորդ հոդվածը‘Պուտին. Ուկրաինան խորտակվել է արյունալի քաոսի մեջ’