‘
Սերժ Սարգսյանը վաղը՝ հոկտեմբերի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն: Ինչպես հաղորդում է President.am-ը, Սարգսյանը մասնակցելու է Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին:
‘