‘Սերժ Սարգսյանը մրցանակի է արժանացրել ցեղասպանության ենթարկված կանանց’

1911

Սերժ Սարգսյանը մրցանակի է արժանացրել ցեղասպանության ենթարկված հայ կանանց, տեղեկանում ենք Սարգսյանի աշխատակազմի՝  Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ տարածած ուղերձից:

«Մայրությունը պաշտամունքի առարկա է եղել անհիշելի ժամանակներից: Մոր նկատմամբ սիրո և երախտագիտության դրսևորումները համաշխարհային, ինչպես նաև հայկական արվեստի ու մշակույթի անբաժանելի և կարևոր մասն են:

Առողջ, կիրթ և հայրենասեր սերնդի դաստիարակությունն առաջին հերթին և արդարացիորեն գնահատվում է որպես հայ մայրերի արժանիք և սխրանք: Այդ սխրանքի վկան էինք մենք 100 տարի առաջ, երբ հայ մայրերը աքսորի ճանապարհին, անապատի ավազների վրա գրելով, մաշտոցյան այբուբենն էին ուսուցանում իրենց զավակներին՝ հավատալով իրենց և մեր փրկությանն ու վերապրումին: Այսօր մենք մեծարում ենք մեր մայրերին. նրանք են մեր ժողովրդի հավերժության առաջին երաշխավորը: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ այս տարի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակին են արժանացել ցեղասպանության ենթարկված հայ կանայք` ի դեմս այսօր էլ իրենց ընտանիքներին մայրության ջերմությունը պարգևող և տոկունության օրինակ ծառայող մեր քսան վերապրած հայրենակցուհիների», — ասվում է Սերժ Սարգսյանի ուղերձում:

 

Նախորդ հոդվածը‘Ազատամարտիկին ծեծելով սպանած Ջունգլն ազատ է արձակվել ‘
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ գլխավոր քարտուղարի ուղերձը. Անվտանգ սնունդ՝ «ֆերմայից մինչև ափսե»’