‘
Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 27-ին ներում է շնորհել կալանավայրում իր պատիժը կրող, 12 տարվա ազատազրկման դատապարտված ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին։ Այս մասին տեղեկացնում է hraparak.am-ը։ Աղբյուրի համաձայն Հովհաննիսյանը արդեն տանն է։
Սամվել Հովհաննիսյանը կալանավորվել էր 2012 թվականի հունիսին առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանության նախապատրաստություն կազմակերպելու մեղադրանքով։ Ավելի պարզ ասած՝ Հովհաննիսյանը մեղադրվում էր դատապարտյալների միջոցով մեկ այլ դատապարտյալի սպանությունը նախապատրաստելու համար։
‘