‘Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բաշար Ասադին’

563

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Լիահույս եմ, որ ազգային երկխոսության միջոցով Սիրիային կհաջողվի վերագտնել խաղաղությունն ու կայունությունը՝ հանուն սիրիացի ժողովրդի բարեկեցության և բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն»,-ասված է ուղերձում:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հանրապետական կուսակցության ապագա ջարդը’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. ՀՀԿ-ից անցնելու են ընդդիմություն’