‘Սերժ Սարգսյանը շնորհավորել է Էրդողանին նախագահ ընտրվելու կապակցությամբ’

863

Սերժ Սարգսյանն օգոստոսի 13-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

«Ձերդ Գերազանցություն, շնորհավորում եմ Ձեզ Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Թուրքիայի ժողովրդին` բարեկեցություն և առաջընթաց:

Ստանձնելով Թուրքիայի Հանրապետության նախագահի պաշտոնը` Դուք անկասկած ունեք հնարավորություն Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում:

Ընդունեք խնդրեմ, պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»,- ըստ President.am-ի, մասնավորապես, ասված է ուղերձում:

Հիշեցնենք, որ օրերս, անդրադառնալով Էրդողանի այն հայտարարությանը, թե նա վիրավորվում է, որ իրեն հայ են անվանում, Սերժ Սարգսյանը նշել է, թե «հայերի համար էլ վիրավորական կլիներ, եթե հանկարծ պարզվեր, որ Էրդողանը հայ է»:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է դատարանի դահլիճում’