‘Սերժ Սարգսյանը չի ընդդիմանում իրեն «երրորդ ժամկետի» ուղարկող քաղաքացուն (Տեսանյութ)’

959

Նախօրեին Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում տեղի ունեցած նախընտրական հանդիպմանը Սերժ Սարգսյանը հիմնականում խոսեց ԼՂ հակամարտության կարգավորման թեմայով: Ելույթից հետո Սարգսյանին «առանց կմկմալու» Մարաշի ոռոգման խնդրով դիմած քաղաքացին չմոռացավ նշել նաեւ, որ «ժողովուրդը միշտ իր աջակցության կարիքն է զգում, եւ ուզում է խնդրել Աստծուն», որ օգնի Սերժ Սարգսյանին, քանի որ, բնականաբար, «Աստծո կամոք», Սերժ Սարգսյանը ընտրվելու է փետրվարի 18-ին, եւ «տա Աստված, որ» 2018-ին ժողովուրդը միահամուռ պահանջի, որ Սերժ Սարգսյանն իրեն ղեկավարի առնվազն եւս հինգ տարի:

Ինչպես երեւում է «Ա1+»-ի տեսանյութում, իր երկրպագուի նման ջերմ խոսքերն առաջացնում են Սերժ Սարգսյանի ներողամիտ ծիծաղը: Նա նշում է, որ Աստծո անունը տվող մարդիկ բարի են եւ միշտ հաջողություններ են ունենալու: Սակայն նխագահի թեկնածուն հարկ չի համարում հիշեցնեելու քաղաքացուն, որ Սահմանադրությունը թույլ է տալիս մեկ մարդուն անընդմեջ երկու անգամ զբաղեցնել նախագահի պաշտոնը, եւ, եթե նույնիսկ մինչեւ 2018-ը Սերժ Սարգսյանը զբաղեցնելու լինի նախագահի պաշտոնը, «ժողովրդի միահամուռ ցանկության դեպքում» անգամ չի կարող այն զբաղեցնել 2018-ից հետո:

Նախորդ հոդվածը‘Հայաստանցի փոխնախարարը ցանկություն է հայտնել օգտվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուց’
Հաջորդ հոդվածը‘Բնակարանում հայտնաբերվել է տղամարդու դի’