‘Սերժ Սարգսյանը չցանկացավ թրջվել նաիրիտցիների հետ’

1414

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր վաղ առավոտից «Նաիրիտ» գործարանի ներկա եւ նախկին հարյուրավոր աշխատակիցներ հավաքվել էին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում՝ ակնկալելով հանդիպել Սերժ Սարգսյանին: Վերջինիս շարասյունն անցել էր ցուցարարների կողքով, սակայն ոչ ոք այդպես էլ չէր մոտեցել նրանց: Դրանից հետո նաիրիտցիները շարժվել էին դեպի նստավայր, շարունակել իրենց բողոքի ակցիան: Կուտակված աշխատավարձերի պարտքի մարման վերաբերյալ որեւէ նոր տեղեկություն նրանց այդպես էլ չեն հայտնել: Չնայած հորդացող անձրեւին՝ նախագահական նստավայրից ցուցարարները երթով շարժվել են Կառավարության շենքի մոտ:

Նաիրիտցիների պահանջին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վերջին անգամ արձագանքել էր մարտի 13-ին՝ հայտարարելով, որ կառավարությունը փորձում է գործարանի քացախաթթվի արտադրամասի գույքը հնարավորինս արագ վաճառել։ Միաժամանակ, ԱՊՀ միջպետական բանկի հետ բանակցություններ են ընթանում՝ վարկ ստանալու և աշխատավարձի մոտ 550 միլիոն դրամի պարտքը վճարելու համար։

Նաիրիտցիների հաջորդ ակցիան տեղի կունենա հինգշաբթի օրը՝ ժամը 11:00-ին, Կառավարության շենքի դիմաց:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները Ս. Սարգսյանին պաշտպանում էին տաք թեյնիկներից. Ակտիվիստների նկատմամբ ճնշումները շարունակվում են դատարանում ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Եգորյան. Մարտի 15-ին կայացած ՏԻՄ ընտրությունները ոչ մրցակցային էին’