‘«Սերժ Սարգսյանը պաթոլոգիկ վախ ունի ոչիշխանական լրատվամիջոցներից»’

1510

Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

Սերժ Սարգսյանը պաթոլոգիկ վախ ունի ոչիշխանական լրատվամիջոցներից։ Հանրությանը հուզող թեմաներին նա, իհարկե, պարտավո՛ր է անդրադառնալ, բայց Սերժ Սարգսյանը կա՛մ նախընտրում է լռել (հիմնականում հենց այդպես էլ վարվում է), կա՛մ փակ ինքնաասուլիսներ է տալիս՝ «ընտրյալ» լրատվամիջոցների ներկայացուցիչներին որպես ռեկվիզիդ օգտագործելով։

Իսկ վերջերս էլ «ծառի հետևում» «պախկվելով»՝ հանրությանը մեսիջ հասցնելու մի նոր ձև է գտել «նախաձեռնողականը»՝ գնում է որևէ մի գերատեսչություն՝ իբր այնտեղի աշխատանքներին ծանոթանալու, ու մեկ էլ, հոպլյա՜, որտեղից որտեղ, բոլորովին պատահական իհարկե, այդ գերատեսչության «համարձակ» աշխատակիցներից մեկը Սերժ Սարգսյանի սրտով մի հարց է տալիս։ Դե, վերջինս էլ, իբր չուզելով, բայց պատրաստակամորեն պատասխանում է։

Մինչդեռ նորմալ և տրամաբանական կլիներ, եթե Սերժ Սարգսյանը կամ գոնե նրա խոսնակը պարբերաբար մամուլի ասուլիսներ հրավիրեին և պատասխանեին ոչ թե այս կամ նախարարության աշխատակցի՝ նախապես անգիր արած հարցին, այլ ոչիշխանական լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Բայց դե, էդ դեպքում կարող է՝ «խիարը թարս բուսնի», բնական է, որ նա չի գնա այդ ռիսկին։

Ի դեպ, երեկ Էկոնոմիկայի նախարարությունում Սերժ Սարգսյանն ուշագրավ բան է հայտարարել. «Անկեղծորեն ասած՝ ես շատ դեպքերում անհարմար եմ զգում, ամաչում եմ և նույնիսկ կարծում եմ՝ տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից»։

Ցավալին այն է, որ այս խոսքերը նա ոչ թե ասել է անկեղծորեն, ի խորոց սրտի, այլ նախկին իշխանություններին «կպնելու» համար։ Եթե իրո՛ք Սերժ Սարգսյանն այդքան ամոթ ու խիղճ ունենար, վաղուց արդեն հրաժարական էր տվել։

Նախորդ հոդվածը‘122 տարվա ընթացքում առաջին անգամ Կահիրեում ձյուն է տեղացել (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթ երեկոյան Չինաստանի դրոշը կհայտնվի Լուսնի վրա’