‘Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արել ՊՆ փոխնախարարին’

4079

Արա Նազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։

Բաղրամյան-26-ից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը համապատասխան հրամանագիր է ստորագրել.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը` որոշում եմ.

Արա Նազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»:

Պաշտոնանկության պատճառները եւ Նազարյանի փոխարինողի անունը հայտնի չեն: 

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսում ավտոբուսը կամրջից դուրս է թռել. 14 զոհ ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը գնդակահարել է Երեւանում կնոջը պատանդ վերցրած տղամարդուն-Shamshyan.com’