‘Սերժ Սարգսյանը պարգևատրել է մարզիկներին, իսկ Ծառուկյանը նրան նվեր է հանձնել’

1468

Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան պետական պարգևներ շնորհեց 2012 թվականի Հայաստանի լավագույն մարզիկներին:

Անցած մարզական տարում ցուցադրած լավագույն արդյունքների եւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աստիճանի մեդալի արժանացավ Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

Երկրորդ աստիճանի մեդալով պարգեւատրվեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը, իսկ Մովսես Խորենացու անվան մեդալով պարգեւատրվեցին 30-րդ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ Արթուր Ալեքսանյանը ու Հռիփսիմե Խուրշուդյանը և մարզիկների անձնական մարզիչները:

«Սիրով շնորհավորում եմ բոլորիդ: Ես այս հաջողություններն ավելի բարձր եմ գնահատում, քանի որ անկախ քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում ունեցած հաջողությունների նման հաջողությունները ոգեւորություն են բերում մեր ազգին»,- ասաց Սերժ Սարգսյանը

Վերջինս վստահություն հայտնեց, որ հաջորդ Օլիմպիական խաղերին Հայաստանն ունենալու է ոսկե մեդալ: 

Մրցաշրջանում ցուցաբերած նշանակալի արդյունքի համար ՀՀ վաստակավոր մարզչի կոչման արժանացան Անտոն Բաբայանը, Կիմ Դանիելյանը, Արսեն Եզիազարյանը, Արման Շահինյանը, Գեւորգ Ալեքսանյանը,  Սամվել Գեւորգյանը,  Նաիրի Մաթեւոսյանը, Հովիկ Մանուկյանը, Գագիկ Վարդանյանը եւ Խաչիկ Վահանյանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե նախագահ Գագիկ Ծառուկյանը մարզաշխարհի ներկայացուցիչների անունից նվեր հանձնեց Ս.Սարգսյանին:

Նախորդ հոդվածը‘Պարույր Հայրիկյան. Ես մի թեկնածու եմ, որի դեմ մրցել շատ դժվար կլինի’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ իր քաղաքացիներին կոչ է անում լքել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը’