‘Սերժ Սարգսյանը պետական այցով կմեկնի Չինաստան ‘

1230

Սերժ Սարգսյանը մարտի 24-ին պետական այցով կմեկնի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, տեղեկացնում է President.am-ը:

Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինի հետ: Հայ-չինական բարձր մակարդակի բանակցություններից հետո նախատեսվում է երկու երկրների միջև մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի, ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Քեցյանի հետ: Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի Պեկինի համալսարանում, որտեղ հանդես կգա ելույթով:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը մարտի 28-ին կմասնակցի ասիական Բոաոյի միջազգային համաժողովին: 
 

 

Նախորդ հոդվածը‘Հայ ազգային Կոնգրեսի ցավակցականը’
Հաջորդ հոդվածը‘Հալեպում հայ է զոհվել’