‘Սերժ Սարգսյանը սիրում է Լիսկային եւ միայն Լիսկային’

2403

Եթե օֆշորային սկանդալի մեջ թաթախված Տիգրան Սարգսյանը դեսպան նշանակվեց ԱՄՆ-ում, ապա բանտում մի քանի անգամ հայտնված Լիսկան ընդամենը Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակվեց: Ասում են, սակայն, որ այսքանով Լիսկայի առաջընթացը չի սահմանափակվելու: Չար լեզուներն ասում են, որ Լիսկան, որի տանը վերջերս մարդ սպանվեց, իսկ սպանվածի եղբայրն էլ ծանր վիրավորվեց, ոչ ավել, ոչ պակաս՝ հավակնում է վարչապետի պաշտոնին: Իսկ ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանը, ըստ Լիսկային մոտ կանգնած աղբյուրների, վերջինիս խոստացել է վարչապետի պաշտոնը, եթե նա գլուխ բերի Սահմանադրության փոփոխության միջոցով իր վերարտադրությունը:

Ի դեպ, ասում են նաեւ, որ Սերժ Սարգսյանի համար հատկապես տպավորիչ է եղել այն, թե ինչպես է Լիսկան հրապարակավ՝ քաջաբար քացով խփում եւ ապտակում անպաշտպան մի կնոջ: Սարգսյանն, ասում են՝ համոզված է, որ հենց միայն ու միայն նման մարդը պետք է զբաղեցնի վարչապետի պաշտոնը: Իսկ Լիսկայի՝ վարչապետ նշանակվելուց հետո արդեն Սյունիքի մարզպետ է դառնալու նրա ոչ պակաս հայտնի եղբայր Աղալարը, իսկ ահա Լիսկայի խորհրդականը՝ նույն սպանության գործով անցնող նախկին թիկնապահ Զարզանդն էլ զբաղեցնելու է Վայոց ձորի մարզպետի պաշտոնը: 

Նախորդ հոդվածը‘Այսօր հայկական մամուլի օրն է’
Հաջորդ հոդվածը‘Ցանկացած պահի «եռյակը» կարող է ընտրել նաև բոյկոտի տարբերակը. Ն.Զոհրաբյան’