‘Սերժ Սարգսյանը փեսային շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի աստիճան ‘

1269

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ Ս. Սարգսյանը այսօր մի շարք անձանց շնորհել է արտակարգ և լիազոր դեսպանի ու արտակարգ դեսպանորդի եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճաններ:

Այսպիսով, արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան են ստացել

Արմեն Մելքոնյանը՝ Եգիպտոսում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան

Միքայել Մինասյանը՝ (Սերժ Սարգսյանի փեսա) Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Հրանտ Պողոսյանը՝ Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան են ստացել

Լևոն Ամիրջանյանը՝ ՀՀ ԱԳՆ իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար 

Արմեն Եգանյանը՝ Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Արմեն Լիլոյանը՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական

Սարգիս Ղազարյանը՝ Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Տիգրան Մկրտչյանը՝ ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական

Արմեն Պապիկյանը՝ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Գևորգ Պետրոսյանը՝ Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Նախորդ հոդվածը‘Ֆաշիզմից ավելի վտանգավոր’
Հաջորդ հոդվածը‘Ժերար Պիկեն համաձայն չէ Անդրես Ինյեստայի հետ’