‘Սերժ Սարգսյանին շնորհավորողների ցանկը առավել քան խոսուն է’

1213

Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ «նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ»:

Ըստ president.am-ի, շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Մամհուդ Ահմադինեժադը:

«Շեշտելով Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ բարեկամական եւ ամուր հարաբերությունները ընդլայնելու ուղղությամբ պատրաստակամությունը` Աստծուց հայցում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ բարեկամ Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին` բարօրություն եւ փառք», — մասնավորապես, ասված է Ահմադինեժադի ուղերձում:

Նշենք, որ մինչ այժմ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ռոբերտ Քոչարյանը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

Պետք է նշել, որ Սարգսյանին շնորհավորած անձանց ցանկը առավել քա խոսուն է: Եթե չհաշվենք Բակո Սահակյանին եւ Միխեիլ Սաակաշվիլիին (ըստ Վրաստանի նոր Սահմանադրության, երկրի իրական ղեկավարը վարչապետ Բիձինա Իվանիշվիլին է), ապա մինչ այս պահը Սերժ Սարգսյնին շնորհավորել են բացառապես որպես հակաժողովրդավարական վարչակարգերի օրինակ ծառայող երկրների ղեկավարները:  

Նախորդ հոդվածը‘Անդրիաս Ղուկասյան. Միջազգային դիտորդները, ինչպես 2008-ին, ճանապարհ բացեցին քրեաօլիգարխիկ համակարգի համար’
Հաջորդ հոդվածը‘Հետընտրական դեպրեսիա, կամ գազը կթանկանա…’