‘Սերժ Սարգսյանի «գործընկեր» կազմակերպությունը ֆինանսավորում է մի շարք ՀԿ-ների’

1779

ՀՀ պետբյուջեն օրեցօր դատարկվում է, իսկ ՀՀԿ-ն՝ հարստանում: Այս անգամ էլ Սերժ Սարգսյանի այսպես ասած «գործընկեր» կազմակերպությունը՝ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը» որոշում է կայացրել ֆինանսավորել մի շարք ՀԿ-ների՝ ինչ-որ ծրագրեր իրականացնելու համար:

Ուրեմն այսպես՝ «Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում» անվանակարգում «հաղթող» են ճանաչվել թվով 7 հասարակական կազմակերպություններ: Դրանք են՝ «Դրական մարդկանց հայկական ցանց»,  «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա»,  «Ախուրյան», «Աշխարհազոր», «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում», «Էմմանուել» եւ «Մեղվիկ» հասարակական կազմակերպությունները:

Իսկ «Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում» անվանակարգում դրամաշնորհներ են ստացել  «Լոռու զարգացման կենտրոն»,  «ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության հիմնահարցում հայանպաստ համաշխարհային կարծիքի ձևավորմանն աջակցող ծրագրերի իրականացում» եւ «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները:

Նախորդ հոդվածը‘Այսօր Թատրոնի միջազգային օրն է ‘
Հաջորդ հոդվածը‘World Challenge Cup. Հայ մարմնամարզիկների նվաճումները’