‘
Սերժ Սարգսյանի աշխատակազմի լրատվական ծառայության ղեկավար Արման Սաղաթելյանը Tert.am-ի միջոցով հայտարարել է, որ սխալ է համարում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանի դեմ ակցիա կազմակերպել:
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների, ՀՀԿ երիտթեւը մտադիր է գնալ օդանավակայան եւ ձվեր ու պոմիդորներ նետել Փարիզից վերադարձող Փոստանջյանի ուղղությամբ, որը հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում հարց էր տվել «եվրոպական կազինոներում Սերժ Սարգսյանի կորցրած 70 միլիոն եվրոյի» մասին։
«Մենք չենք ընդունում և սխալ ենք համարում ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին օդանավակայնում վանկարկումներով դիմավորելու կամ նրա դեմ որևէ այլ ակցիա կազմակերպելու մասին տարբեր կողմերից հնչող մտադրությունները: Բոլորին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ցանկացած նման նախաձեռնությունից», — ասել է Արման Սաղաթելյանը:
‘