‘Սերժ Սարգսյանի եղբայրն ու Միքայել Հարությունյանը միջպետական հետախուզման մեջ են’

3166

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը և վերջինիս դուստրը՝ Անի Սարգսյանը, որոնք մեղադրվում են ապօրինի հարստացման համար, գտնվում են միջպետական հետախուզման մեջ։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցել են, որ սա վերաբերում է ԱՊՀ երկրներին, և այժմ քննարկվում է նրանց նկատմամբ նաև միջազգային հետախուզում հայտարարելու հարցը։

Նախորդ հոդվածը‘Նազարբաևը ցմահ կղեկավարի Ղազախստանի ԱԽ-ն’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլ. Երևանի «Փյունիկ»-ը հաղթեց «Վարդար»-ին’