‘
Գտնվել է Սերժ Սարգսյանի երդման տեքստը, որը ներկայացնում ենք ստորեւ.
Ստանձնելով ՀՀ նախագահի պաշտոնը երդվում եմ
- Առաջիկա 5 տարիների ընթացքում վերականգնել սոցիալական արդարությունը. այն է` մյուս փեսայիս եւս տալ հավասար հնարավորություններ: Նրան հանձնել մյուս հեռուստաընկերությունները, սրճարանները, հանքերը և դեռևս չխլված ձեռնարկությունները:
- Երդվում եմ` Որոտանի և Ձորագեսի ազգային հարստությունը սեփականաշնորհելուց հետո, կարճ ժամանակում ձեռնամուխ լինել ատոմակայանի սեփականաշնորհմանը՝ ընտանիքիս անդամներից մեկի անունով:
- Երդվում եմ` «Արմավիայի» հաջող, միտումնավոր սնանկացումից հետո կարճ ժամանակում ընտանիքիս անդամներից մեկի կողմից ստեղծել նոր ավիաընկերություն: Ազգային ավիափոխադրողից անցում կատարենք «Ընտանեկան ավիափոխադրողի» գաղափարին:
- Երդվում եմ` այլևս լիաթոք չուրախանալ մեր դարպասին թուրքերի խփած գոլերից հետո: Միաժամանակ` իմ վաղեմի բարեկամ Գյուլի հետ ավարտին հասցնել Ցեղասպանության ուրացման և հայկական հարցի փակման գործընթացը:
- Երդվում եմ կանգ չառնել 14 տոկոս տնտեսական անկման ցուցանիշի վրա: Առաջիկայում կստեղծվեն բոլոր հնարավորությունները այս ցուցանիշը գերազանցելու և նոր համահայկական ռեկորդներ սահմանելու համար:
- Երդվում եմ` կանգ չառնել տարեկան 60 հազար արտագաղթի ցուցանիշի վրա: Տարեկան 100 հազարանոց արտագաղթը մեր ծրագրային կարևորագույն դրույթներից է:
- Երդվում եմ` բոլոր հնարավոր միջոցներով մեր ժողովրդի միջից արմատախիլ անել դեռևս պահպանված արժանապատվության և ինքնասիրության օջախները: Այդ նպատակով` Արմեն Աշոտյանին ազատել ԿԳ-իս նախարարի պաշտոնից` նշանակել սողալու և քծնանքի նախարար /ՍՔՆ/:
- Երդվում եմ` այլևս ինքնուրույն չխոսել: Մշտապես ապավինել Սևակ Լալայանի գրած անբովանդակ տեքստերին: Այսուհետ «խիյարը» մեր երկրում ուղիղ է բուսնելու, իսկ տոկոսները՝ ավելի լավ ենք խփելու: Մեր տոնը չեն փչացնելու` որ ինչ անեն:
- Երդվում եմ` այսուհետ ոչ մի նախագահական թեկնածուի չֆինանսավորել, չուժեղացնել, որ հետո վերահսկողությունից դուրս չգան: Գամք, Դոգունություն, Հայաստան:
- Երդվում եմ` առաջիկա 1-2 տարում իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, նպատակով, որ ստեղծվի 3-4-5 պաշտոնավարման հնարավորություն: Ապահովելու համար համաժողովրդական համերաշխություն` երդվում են այսուհետ չանցկացնել խորհրդարանական և նախագահական իրական ընտրություններ:
iLur.am-ի քաղաքական հումորի բաժին
‘