‘Սերժ Սարգսյանի թիկնազորը վարում է «ՎԱԶ 2121» մեքենա՞’

1062

Ինչպես արդեն հաղորդել էինք, «Ժողովուրդ»-ի տվյալներով՝ նոյեմբերի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ: Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանն էլ (Կրակեմ Հրաչ) թերթի հետ զրույցում հաստատել է այդ լուրը:

Իսկ, ահա, այսօր առավոտյան ոստիկանության մամլո ծառայությունը տարածեց տեղեկություն, որը թե՛ ժամանակային, թե՛ վայրի առումով համապատասխանում է «ժողովուրդ»-ի նկարագրած դեպքին.  Ըստ ոստիկանության հաղորդագրության՝  կրակոցն արձակվել է «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ուղղությամբ:

iLur.am-ը զանգահարեց ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանին՝ պարզելու համար, թե արդյո՞ք ոստիկանության պարզաբանումը վերաբերում է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ արձակված կրակոցի դեպքին:

Արմեն Մալխասյանն սկզբում ասաց, թե տեղյակ չէ, հետո նշեց, որ այդ հաղորդագրությունը վերաբերում է «Ժողովուրդ»-ում տպագրված ՊՊԾ պետի հայտնած տեղեկություններին:

Արմեն Մալխասյանը, սակայն, չկարողացավ բացատրել, թե այդ դեպքում, ինչու է հաղորդագրության մեջ նված, թե կրակոցը եղել է «ՎԱԶ 2121» մակնիշի մեքենայի ուղղությամբ, և մի՞թե Սերժ Սարգսյանի թիկնազորը շրջում է «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով:

Նախորդ հոդվածը‘«Շախտյորի» ավագը հանդես է եկել հայտարարությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հույն գիտնականներ. Առաջին եվրոպացին, որ հասել է Ամերիկա եղել է Ոդիսևսն, այլ ոչ թե Կուլումբոսը’