‘Սերժ Սարգսյանի թիկնապահը ծեծել է մրցավարին’

1480

 

Այսօր` հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Մաշտոց վարչական շրջանում գործող «Սպիտակ» մարզա-առողջարանային համալիրում, որը գտնվում է Հալաբյան փողոցում անց էր կացվում ջրագնդակի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պատանեկան առաջնություն: Կայքը հայտնում է, որ միմյանց հետ մրցում էին «Տիտան» և «Սպիտակ» թիմերը: 3-րդ խաղակեսի ժամանակ «Տիտան» թիմի ներկայացուցիչ ներկայացած Գագիկ Հովհաննիսյանը հայհոյանքներ տալով հարձակվել միջազգային կարգի մրցավար, մրցումների գլխավոր մրցավար 58-ամյա Ռուբեն Եսայանի վրա և սկսել հարվածել նրան: Հարվածների արդյունքում գլխավոր մրցավար Ռ. Եսայանի քթից սկսել է արյուն հոսել, և վատացել է նրա ինքնազգացողությունը, ինչի համար ահազանգով, կարճ ժամանակում ժամանել են շտապօգնության 1-03 ծառայության թիվ 24 բրիգադը: Շտապօգնության բրիգադը վիրավորին տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ ենթարկվելով հետազոտման, պարզվել է, որ հարվածի արդյունքում կոտրվել է գլխավոր մրցավարի քթոսկրը: Կայքի փոխանցմամբ, Գ. Հովհաննիսյանը ներկայանում էր Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակից: 

Նախորդ հոդվածը‘Զուրաբյանը՝ Քոչարյանին. գուցե այս նախաձեռնողական քաղաքականությունը թարգե՞ք ‘
Հաջորդ հոդվածը‘Բաղրամյան 26-ից բերման են ենթարկել Արգիշտի Կիվիրյանին եւ երեք ակտիվիստների’