‘
Առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ ՀՀԿ ԳՄ նիստը վարել է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը:
Կուսակցության գործադիր մարմինն այդ որոշումն ընդունել է միաձայն:
Շարմազանովի խոսքով՝ նիստի ընթացքում քննարկվել են նաև ներկուսակցական եւ կազմակերպչական հարցեր:
‘