‘
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երբեւէ չի մեկնաբանել եւ չի էլ մեկնաբանի որեւէ թեկնածուի արտահայտած կարծիք, տեսակետ կամ մոտեցում», — պտասխանելով iLur.am-ի հարցին, արդյոք ԿԸՀ-ը չի պատրաստվում վարչական վաչրույթ հարուցել՝ քննելու համար Գյումրիում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը:
Հիշեցնենք, գնահատելով ընտրություններում հաղթելու իր շանսերը, Սարգսյանն ասել էր. «Շանսը ո՞րն ա, իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա: Ինչքան ուզես՝ էնքան խփենք»
Ըստ Տիգրան Մուկուչյանի, այս արտահայտությունը չի հակասում ընտրական օրենսգրքի դրույթներին, հետեւաբար ԿԸՀ քննարկման առարկա չէ:
«ԿԸՀ-ը երբեւէ որեւէ թեկնածուի կողմից ներկայացված տեսակետ չի մեկնաբանել, եւ, բնական է, հավատարիմ մնալով իր մոտեցմանը, բնական է, չի էլ մեկնաբանի որեւէ թեկնածուի արտահայտած տեսակետ, մոտեցում, կարծիք: Հանձնաժողովի գործառույթն է հետեւել քարոզարշավի ընթացքին, որպեսզի քարոզարշավը եւ դրա ընթացքում իրականացվող գործողությունները համապատասխանեն ընտրակամն օրենսգրքի պահանջներին», — ասաց ԿԸՀ նախագահը:
‘