‘
Երեկ նախագահականում տեղի ունեցած Սերժ Սարգսյանի «փակ» ասուլիսը տեսանկարահանել է միայն նախագահականի օպերատորը: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց երեկ ասուլիսին ներկա եղած «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ տեսանյութը հեռուստատեսություններին պետք է տրամադրի նախագահականը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Երկիր Մեդիան» արդեն ստացել է տեսագրությունը՝ Գեղամ Մանուկյանն ասաց՝ «դեռ ոչ»:
Նշենք, որ ասուլիսին մասնակցել են «Հ1», «Երկիր Մեդիա», «Արմնյուզ», «Կենտրոն», «Հ2» հեռուստաընկերությունների, մի քանի տպագիր լրատվամիջոցների եւ «Ազատություն» ռադիոկայանի ներկայացուցիչները:
‘