‘Սերժ Սարգսյանի քվեները՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պարկում’

1274

Արարատի մարզի թիվ 17/05 ընտրատեղամասում ՀՀ նախագահի թեկնածու Ր.Հովհաննիսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկների պարկում առկա է 432 քվեաթերթիկ, որից 421-ն է քվեարկվել Ր.Հովհաննիսյանի օգտին: Ինչպես ցույց տվեց Հատուկ քննչական ծառայությունում անցկացվող ընտրատեղամասի ընտրական փաստաթղթերի զննությունը, Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեաթերթիկների պարկում են հայտնվել նաև ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկված 5 քվեաթերթիկ, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի օգտին քվեարկված 1 քվեաթերթիկ, իսկ 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, քանի որ քվեարկությունը կատարվել է ոչ սահմանված ձևով: Այս պահին ՀՔԾ-ում կատարվում է հօգուտ Սերժ Սարգսյանի քվեաթերթիկների ծրարի զննությունը:

Աղբյուրը՝ «Փաստինֆո»

Նախորդ հոդվածը‘Զավթել են Երիտասարդական մետրոյի անցումը (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյան. Մեր հաղթանակը՝ հաց սեղանի վրա, կոշիկ մեր երեխաների հագին’