‘
Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում մարտի 12-ին նախատեսված է Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի նախորդ հանդիպումը կայացել էր 2012 թ. դեկտեմբերի 19-ին Մոսկվայում՝ ՀԱՊԿ, Եվրազեսի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովների ավարտին:
‘