‘Սերժ Սարգսյանն Աշգաբատում կարճատեւ հանդիպում է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ’

676

Աշխատանքային այցով Թուրքմենստանում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր Աշգաբատում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին:

Խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում ԱՊՀ մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարները քննարկել և ընդունել են տնտեսական և հումանիտար ոլորտներում համագործակցության խորացմանը, անվտանգության ապահովմանը և մի շարք այլ ուղղություններով փոխգործակցությանը վերաբերող շուրջ երկու տասնյակ փաստաթղթեր: Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2013թ. հոկտեմբերին, Մինսկում: ԱՊՀ նախագահությունը փոխանցվել է Բելառուսի Հանրապետությանը:

Աշգաբատում տեղի ունեցած այսօրվա գագաթնաժողովի հարկի տակ Սերժ Սարգսյանը կարճատև հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր:

Նախորդ հոդվածը‘Մեթ Դեյմոնը ուզում է խաղալ Ջորջ Քլունիի ֆիլմում’
Հաջորդ հոդվածը‘Հասաքե քաղաքում ոչ պաշտոնական տվյալներով հայ է զոհվել, վիրավորվել է նրա որդին ‘