‘Սերժ Սարգսյանն գրպանում մատանի է պահում, որ անհարմար վիճակի մեջ չհայտնվի. Մամուլ’

1281

«Պարզվում է` Սերժ Սարգսյանն այս օրերին համայնքներով շրջելիս գրպանում ադամանդե մատանի է պահում, որ նորապսակների հանդիպելիս անհարմար վիճակի մեջ չհայտնվի ու դատարկ ձեռքով շնորհավորի: Նախօրեին Նորք-Մարաշի եկեղեցում պսակադրության արարողության ժամանակ անակնկալ ներս է մտել նախագահական պատվիրակությունը: Սերժ Ազատիչը մոտեցել է նորապսակներին, շնորհավորել, ապա ադամանդե քարով թանկարժեք մատանի է նվիրել: Ականատեսներն ասում են` հարսանքավորները, նորապսակներին թողած, շտապել են մոտիկից տեսնել բերած նվերը»,- գրում է Հրապարակը:

Նախորդ հոդվածը‘Հսկաների ճակատամարտեր Դոնեցկում եւ Մադրիդում’
Հաջորդ հոդվածը‘ԿԲ-ն արձանագրել է, որ սպասվում է գազի սակագնի աճ. Մամուլ’