‘
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Յան Կելլիին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, ովքեր Երևան են ժամանել Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ Ստեփանակերտում ունեցած հանդիպումներից հետո:
Ըստ President.am-ի, համանախագահները հանդիպման սկզբում շնորհավորել են Սարգսյանին՝ պաշտոնավարման երկրորդ ժամկետի հնարավորությունը ստանալու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:
‘