‘
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին, տեղեկացնում president.am-ը
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման մակարդակի մասին և անդրադարձել Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ծրագրերին: Քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության, ինչպես նաև պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
‘