‘Սերժ Սարգսյանն ընդունում է՝ Հայաստանի զարգացումը հնարավոր չէ առանց արմատական քայլերի ‘

663

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը:

Նա ողջունել է հյուրերին և կարևորել նման հանդիպումները, որոնք, Սարգսյանի խոսքով, հնարավորություն են տալիս հայ-ամերիկյան բազմաբնույթ հարաբերությունների շրջանակում քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վստահության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և դրական դինամիկա ունեն:

Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Մինսկի խմբի շրջանակներում ակտիվ ներգրավվածության և այդպիսով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը մեծապես նպաստելու համար:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր է գնահատել այն ներդրումը, որ Հայաստանը կատարում է Աֆղանստանում ու Կոսովոյում խաղաղապահ առաքելության իրականացման գործում:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, երկուստեք կարևորել ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը:

Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը կարևորել են մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ ջանքերը, ընդգծելով, որ Հայաստանի զարգացումը հնարավոր չէ առանց այդ ուղղությամբ արմատական քայլերի:

 

Նախորդ հոդվածը‘Ժոան Լապորտա. Գվարդիոլան հեռացավ «Բարսելոնայի» միտումնավոր անփութության պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. ԼՂ հարցը ուժի կիրառմամբ լուծելու փորձ անողը պետք է միջազգային պատիժ կրի ‘