‘Սերժ Սարգսյանն իր գործունեության գնահատականն է տվել. Վլադիմիր Կարապետյան ‘

871

Կարծում եմ, որ շաբաթ օրը հրավիրած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթն իր գործունեության գնահատականն է թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես նախագահ: iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարցերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը:

«Խիստ բացասական գնահատականներով, որակումներով նա իր գործունեության գնահատականը տվեց: Այս տարիների ընթացքում որևէ բան չի արվել, այսինքն՝ ինչպես կոռումպացված եղել է, այդպես էլ մնացել է: Այն տերմինները՝ ատկատ և այլն, որ օգտագործում էր Սերժ Սարգսյանը, ցույց տվեցին, որ իր կառավարման տարիներին Հայաստանում միայն բարգավաճել են այդ հոռի երևույթները», — նշեց Կարապետյանը:

Նա հիշեցրեց, որ 2007-ին Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում խոսել էր կոռուպցիայի մասին՝ ասելով, որ պայքարելու է դրա դեմ և պատժելու է մեղավորներին:

«Անցավ 5 տարի, բան չփոխվեց: Այդքան էլ անցնի, էդ մարդը չի փոխվելու, նույն իրավիճակը շարունակվելու է», — եզրափակեց նա:

Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը հիշատակել էր «ատկատի», իրական մրցակցություն չպարունակող մրցույթների և այլ «փնթի» դրսևորումների մասին ու սպառնացել չարաշահումներ հայտնաբերելու դեպքում այլևս չբավարարվել աշխատանքից հեռացնելով:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն ընդունել է տիեզերագնացներին ‘
Հաջորդ հոդվածը‘Եզդիների հոգևոր առաջնորդը կժամանի Երևան ‘