‘
Այս տարի լրացավ Սփյուռքի նախարարության ստեղծման 5-ամյակը: Հիշեցնենք, որ 2008թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ օրս Սփյուռքի նախարարն է Հրանուշ Հակոբյանը: Yerkir.am-ի տեղեկություններով` այս պահին «Էրեբունի պլազա» հյուրանոցում` Սփյուռքի նախարարությունում է Սերժ Սարգսյանը: Նրա հետ միասին Հրանուշ Հակոբյանն ու նախարարության աշխատակիցները տոնում են նախարարության ստեղծման 5-ամյակը:
‘