‘Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ չեն հանդիպել’

983

Սերժ Սարգսյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահի դրությամբ դեռ չեն հանդիպել: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, հավելելով, որ հանդիպման մասին Հովհաննիսյանը դեռ կխոսի քիչ անց՝ ժամը 17.00-ին կայանալիք հանրահավաքին:

Ավելի վաղ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունելու Հովհաննիսյանին: Հիշեցնենք, որերեկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել էր նախագահին հանդիպել ու քննարկել իշխանությունը ժողովրդին հանձնելու հարցը:

Նախորդ հոդվածը‘Գուրգեն Եղիազարյան. Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմադիր չէ’
Հաջորդ հոդվածը‘ԳԱԼԱ-ի սեփականատերը չընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ –ի դիտորդներին’