‘Սերժ Սարգսյան. Հիմա հարցեր տալիս եք, որ ի՞նչ անեք (Տեսանյութ)’

4563

Պարզվում է «Եկել ես ստեղ, որ ինչ անես» կարգի բառակապակցությունը Սերժ Սարգսյանի մշտական բառապաշարի մասն է, որը նա օգտագործում է ոչ միայն վրդովվելու, այլ նաև կատակելու ժամանակ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եռաբլուրում իր ծայրահեղ ծանր պայմանների մասին լացակումած պատմող կնոջ վրա Սերժ Սարգսյանը բարկացել էր՝ ասելով. «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»։ Սերժ Սարգսյանի նման վերաբերմունքը ՀՀ քաղաքացու նկատմամբ շատերին էր վրդովեցրել, իսկ նրա այս բառակապակցությունն արդեն անեկդոտների թևավոր խոսք է դարձել։ Հետադարձ հայացքով հիշենք, որ նմանօրինակ արտահայտություն Սերժ Սարգսյանն արել է նաև 2012թ. մայիս 17–ին՝ ՀՀԿ ԳՄ նիստից առաջ։ Երբ լրագրողները նրան ցանկացել են հարց ուղղել՝ Սերժ Սարգսյանը կատակել է. «Հիմա հարցեր տալիս եք, որ ի՞նչ անեք»։ 

Այդ նիստում պետք է որոշվեր խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի համամասնական ցուցակը և հստակեցվեր կոալիցիոն նոր հուշագրի լինել–չլինելու հարցը։

7or.am 

Նախորդ հոդվածը‘Ռուբեն Հակոբյանը հրավիրվել է ոստիկանություն (լրացված)’
Հաջորդ հոդվածը’17/05. Դիտորդի ձեռքերը բռնել են և շուրջ 300 քվեաթերթ լցրել քվեատուփը’