‘Սերժ Սարգսյան. Մեր ազգի կեսը երգում է, կեսն էլ՝ սերիալներում նկարահանվում ‘

2442

Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախընտրական հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը, ի պատասխան դերասան Սամսոն Ստեփանյանի հարցի, թե ի՞նչ քայլեր են կատարվելու մշակույթի ոլորտում, ասել է, որ 2012թ–ին մշակույթի ոլորտին ավելի շատ գումարներ են տրամադրվել, քան արտաքին հարաբերությունների ոլորտին, ապա նշել է, որ ազգի կեսը երգում է, կեսն էլ սերիալներում է նկարահանվում։

«Այսինքն՝ կարևորում ենք և շարունակելու ենք կարևորել։ Մեր տարածաշրջանում այդքան պետական թատրոններ կա՞ն, իհարկե չկան։ Մեր ազգի կեսը երգում է, կեսն էլ սերիալներում նկարահանվում»,– ասել է Սարգսյանը։

Սերժ Սարգսյանը նաեւ խոսել է սերիալներից և նշել է, որ համամիտ չէ կարծիքի հետ, թե սերիալները որակյալ չեն։ «Ուզում եք հե՞տ գնալ, ավելի լավ է բրազիլական, մեքսիկական սերիալ նայե՞նք, թե ի՞նչ»,– հարցրել է Սարգսյանը։

Սարգսյանն ասել, թե վատ չէ, որ տեղից վեր կացողը կինո է նկարում։ «Մարդիկ պետք է փորձ ձեռք բերեն։ Իմ կարծիքով՝ Գարեգին Նժդեհ ֆիլմը շատ հաջողված է, և դա արդյունք է, որ այդ դերասանները շատ սերիալներում խաղացել են և փորձ ձեռք բերել»,– ասել է նա։

Հարցն ուղղող դերասանը ընդհատել է Սարգսյանին՝ ասելով, թե ինքն այդ կարծիքին չէ, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է. «Հիմա տարբերվում են, դու մշակույթում ես աշխատում, ես ուրիշ տեղ»:

Աղբյուրը՝ Tert.am 

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. Չեմ լքի «Բորուսիան», եթե նույնիսկ ինձ դիմեն «Ռեալը» կամ «Չելսին»’
Հաջորդ հոդվածը‘«Ազատության հրապարակ» նախաձեռնությունը միանում է ՀԱԿ կուսակցություն ստեղծելու գործընթացին (Տեսանյութ)’