‘
Հայոց ցեղասպանությունը շարունակում է մնալ մի մոռացված արհավիրք: Եթե այլևս հրեական ցեղասպանության մասին արդարորեն գիտենք ամեն ինչ, մի հաստ վարագույր է քաշված հայոց բնաջնջման վրա: Դա այն է, ինչ ես անվանում եմ երկակի չափանիշ, այսինքն երկու տարբեր ձևեր` որակավորելու նմանատիպ քաղաքական իրավիճակներ: Գրեթե հարյուր տարի առաջ կոտորվել են 1.5 միլիոն հայեր: Եվրոպայում և առհասարակ աշխարհում որքան են նրանք, ովքեր իրականում ճանաչում են այս իրականությունը: …Լռությունը մեր ցեղասպանության մասին այլևս դարձել է խլացուցիչ մի լռություն համայն մարդկության համար:
Սերժ Սարգսյան 25.10.2012
Իտալական «Quotidiano Nazionale» պարբերական:
Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին
Արձանագրության իրագործման ժամանակացույց եւ տարրեր
Ձեռնարկվող քայլեր
5. ստորեւ նշված ենթահանձնաժողովների աշխատանքների մեկնարկում. — քաղաքական հարցերով ենթահանձնաժողով, -ճանապարհային, հաղորդակցության, էներգետիկ եւ ենթակառուցվածքների հարցերով ենթահանձնաժողով, -իրավական հարցերով ենթահանձնաժողով, -գիտության եւ կրթության հարցերով ենթահանձնաժողով, -առեւտրի, զբոսաշրջության եւ տնտեսական համագործակցության հարցերով ենթահանձնաժողով, -բնապահպանական հարցերով ենթահանձնաժողով։ —պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողով / երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված երկխոսության իրականացում, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար/` հայ, թուրք, ինչպես նաեւ շվեյցարացի եւ այլ միջազգային փորձագետների մասնակցությամբ: |
միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստից ոչ ուշ քան մեկ ամիս անց |
Օգոստոս 31, 2009
Հատված հայ-թուրքական արձանագրություններից, որոնք ստորագրվել են 2009-ի հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում` Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում:
‘