‘Սերիական մարդասպան Չարզ Մենսոնին թույլ են տվել ամուսնանալ’

950

80-ամյա սերիական մարդասպան Չարլզ Մենսոնին, որը ցմահ բանտարկություն է կրում Կալիֆոռնիա նահանգի բանտում, թույլ են տվել ամուսնանալ 26-ամյա կնոջ հետ, որը վերջին մի քանի տարիներին այցելում էր նրան բանտում:

Մենսոնը դատապարտվել է յոթ մարդու, այդ թվում՝ ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջ՝ հղիության իններորդ ամսում գտնվող կինոդերասանուհի Շերոն Թեյթի և նրա չծնված նորածնի սպանության համար: Սպանությունները կատարվել են 1969 թ. Լոս-Անջելեսում:

«Մենսոնի ընտանիք» անունով հայտնի արյունարբու աղանդի առաջնորդը և իր հետևորդները 1969 թ.  մի շարք սպանություններ էին գործել, որոնք աչքի էին ընկնում իրենց դաժանությամբ և նպատակ ունեին ռասայական պատերազմ հրահրել: Մենսոնին և նրա երեք գործընկերուհիներին դատարանը դատապարտեց մահապատժի, սակայն 12972 թ. Կալիֆոռնիա նահանգի գերագույն դատարանը ժամանակավորապես կասեցրեց մահապատիժը, և այդ դատավճիռները փոխարինվեցին ցմահ ազատազրկմամբ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘HRW-ն Կոնգոյի ոստիկանությանը մեղադրում է ցուցադրական մահապատիժներ իրականացնելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է խոցված ուղղաթիռի անձնակազմի հարցը’