‘Սերխիո Ագուերո. Պատրաստվում ենք «Ռեալին» ճակատամարտ տալ’

655

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպման վերաբերյալ նշել է, որ իր թիմը պատրաստվում է ճակատամարտ տալ:

«Շաբաթը մեր համար բարդ է լինելու: Նախ «Ռեալի» հետ հանդիպումը ՉԼ-ում, ապա «Չելսիի» հետ մրցավեճը: Մենք պարտավոր ենք հաղթել մադրիդցիներին: Ամեն գնով կփորձենք հաղթել:

Իհարկե, մեր համար իրավիճակը բարդանում է նրանով, որ ամեն ինչ է, որ կախված է մեզանից: Մեր հետագա հաջողությունները պայմանավորված են նաեւ խմբի մյուս թիմերի մրցելույթներից:

Կարեւորը, որ մենք իրավունք չունենք խաղադաշտը լքել այն գիտակցությամբ, թե ինչ որ բան պակաս ենք արել»,- Ագուերոյի խոսքն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘ՀԱՄԱՍ-ի առաջնորդը կոչ է անում հրադադար կնքել առանց նախապայմանների ‘
Հաջորդ հոդվածը‘Սարկոզին հարցաքննության է հրավիրվել L\’Oreal-ի գործով’